Դմիտրի եւ Սւետլանա Մեդվեդեւները ժամանել են
Հայաստան
Օգոստոս 19, 2010 19:30
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ՝ Սւետլանա Մեդվեդ
եւայի հետ ժամանել է Հայաստան: ՌԴ նախագահը Հայաստան է ժամանել պետական այցով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով:
Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին:
«Զւարթնոց» օդանաւակայանում հիւրին դիմաւորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսեանի հետ: Ի դէպ, ինքնաթիռի շարժասանդուղքով իջնելիս Դմիտրի Մեդվեդեւը սայթաքեց: Բարձրաստիճան հիւրի պատւին պատւոյ պահակախումբ է կանգնեցւել, զինւորական նւագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը: Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ռուսաստանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ ծաղիկներ զետեղեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Երեկոյեան բարձրաստիճան հիւրի պատւին կտրւի պետական ընթրիք:
Կրեմլի աշխատակազմում յատուկ ընդգծել են, որ պետական այցը, ըստ դիւանագիտական արարողակարգի, միջազգային յարաբերութիւնների ամենաբարձր մակարդակն է: Մինչ այժմ հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութեան մէջ պետական այցեր տեղի չեն ունեցել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment