Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ.-

ՀԱՊԿ-ն կպաշտպանի Լեռնային Ղարաբաղը




Օգոստոս 23, 2010 09:58
Հայաստանի ռազմական համագործակցութիւնը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ինքնանպատակ չէ, այն բխում է Հայաստանի ազգային անվտանգութեան նկատառումներից եւ պետական շահերից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամւէլ Նիկոյեանը: Նրա խօսքով, Ադրբեջանի ահագնացող ռազմատենչ հռետորաբանութեան պայմաններում, երբ Թուրքիան օգնում է նրան տնտեսապէս, քաղաքական եւ ռազմավարական առումներով, Հայաստանը պէտք է մտածի իր անվտանգութեան ապահովման մասին:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յայտարարութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում Ռուսաստանը յստակ կը կատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները, Սամւէլ Նիկոյեանը նկատել է, թէ այստեղ ամէն ինչ պարզ է: «Լեռնային Ղարաբաղը ֆորմալ կերպով որեւէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ, սակայն Հայաստանը բազմիցս յայտարարել է, թէ Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրներ ծագելու դէպքում կկանգնի նրա կողքին: Հետեւաբար, ՀԱՊԿ-ն պէտք է խառնւի հակամարտութեանը Հայաստանի կողմից»: Հարցին, թէ հնարաւո՞ր է, արդեօք, Ռուսաստանի ռազմական միջամտութիւնը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի դէպքում, Կինոյեանը կարճ պատասխան է տւել. «ՀԱ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: