Արարատի հիասքանչ տեսքը ապշեցրել է
Դմիտրի Մեդվեդեւին
Օգոստոս 19, 2010 20:59
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին պատմել է Ծիծեռնակաբերդի՝ Օսմանեան Թուրքիայի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրի շինարարութեան պատմութիւնը:
Ինչպէս հաղորդում է NEWS.am-ի թղ
թակիցը, Դեմոյեանն ընդգծել է համալիրի նշանակութիւնն ու խորհուրդը ողջ հայութեան համար:
Թանգարանի տնօրէնը Ռուսաստանի նախագահին ցոյց է տւել Մեծ եւ Փոքր Արարատների տեսքը Ծիծեռնակաբերդի բարձունքից՝ նկատելով, որ Ծիծեռնակաբերդը իր բարձրութեամբ զիջում է միայն Արարատին:
Հայկ Դեմոյեանն ասել է նաեւ, որ Նիկոլայ 1-ին թագաւորը, երբ շրջագայել է Կարսով եւ Էրզրումով, այդպէս էլ չի կարողացել տեսնել Արարատը մշուշի պատճառով: Երբ թագաւորն արդէն շարժւել է դէպի Գիւմրի, զինւորներն ասել են նրան, որ մշուշը ցրւել է, եւ Արարատն արդէն տեսանելի է, սակայն էտիկետը թոյլ չի տոել թագաւորին շրջւել եւ նա այդպէս էլ չի տեսել Արարատը:
Հայկ Դեմոյեանն ասել է նաեւ, որ Պուշկինն իր «Ուղեւորութիւն դէպի Էրզրում» գրքում Արարատը շփոթել է Արագած լեռան հետ եւ իր յիշողութիւններում նկարագրել է Արարատը՝ այն Արագած անւանելով: Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թէ ծանօթ է այդ ստեղծագործութեանը:

0 Պատգամ:
Post a Comment