Թուրքիան ցնցւած է Իրանի փոխնախագահի՝ հայերի
ցեղասպանութիւնն ընդունող արտայայտութիւնից
Օգոստոս 28, 2010 13:11
Թուրքական առաջատար լրատւամիջոցներն ու մամուլը շօկային են որակել Իրանի փոխնախագահի ելոյթը եւ նշել, որ Իրանը այսպիսով թիկունքից հարւած հասցրեց Թուրքիային։ Իրանի փոխնախագահը յիշատակել էր դարասկզբին Օսմանեան կայսրութեան կողմից հայերին Ցեղասպանութեան ենթարկելու փաստը։
Թուրքական յայտնի թերթերից Hurriyet-ը, Milliyet-ը եւ այլ լրատւամիջոցներ վկայակոչելով հայկական NEWS.am լրատւական գործակալութեանը, տեղեկացրել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրաւման 70-րդ տարելիցի կապակցութեամբ կազմակերպւած համաժողովի ժամանակ Իրանի փոխնախագահը յայտարարել է, թէ 100 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնը հայերի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացրել, ու թէեւ ներկայումս Օսմանեան կայսրութիւնը չկայ, բայց հայերը Թուրքիայից ներողութիւն են փոխհատուցում պահանջում։
Ամբողջ Թուրքիան ցնցած այս լուրի առնչութեամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն լրագրողներին յայտնել է, թէ ինքը խօսել է Իրանի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ եւ պարզաբանում պահանջել։ «Իրանի արտգործնախարարն ինձ յայտնեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, իսկ Իրանի փոխնախագահի ելոյթը վերաբերել է Առաջին համաշխարհային պատերազմին եւ բոլորովին չի համապատասխանում մամուլում տեղ գտած հրապարակմանը»-նշել է Դաւութօղլուն։
Լրագրողներից մէկը նկատել է, որ Իրանի ԱԳ նախարարի պատասխանը չի փարատում կասկածները, որին ի պատասխան, Դաւութօղլուն նշել է, որ ինքը խնդրել է, որ այդ կապակցութեամբ յատուկ յայտարարութեամբ հանդէս գայ Իրանի փոխնախագահը։
Նշենք, որ NEWS.am-ը ներկայացրել է Իրանի IRNA պետական լրատւական գործակալութեան հրապարակումը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment