Ծաղկաձորում մեկնարկել է IT club- # 20-րդ

հանդիպումը




Օգոստոս 21, 2010 18:37
Ծաղկաձորում առաջին անգամ մեկնարկել է արտագնայ IT ակումբի # 20-րդ հանդիպումը, որն իր շուրջն է հաւաքել տեղեկատւական- հեռահաղորդակցական ոլորտով հետաքրքրւող ուսանողների, ՏՏ մասնագէտների եւ տարբեր ընկերութիւնների ղեկավարների:
IT ակումբի նպատակը հայաստանեան ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց IT ակումբի հիմնադիրներից Արման Աթոյեանը:
«IT ակումբն իր շուրջն է հաւաքում տեղեկատւական տեխնոլոգիաներով հետաքրքրւած մարդկանց եւ միասին փորձում ենք քննարկել ՏՏ ոլորտի խնդիրները: Այս անգամ արտագնայ հանդիպման քննարկման հիմնական առանցքում է նորաստեղծ (start-up) ընկերութիւնների ստեղծման խնդիրները»,- ասաց Աթոյեանը:
«Մեր երիտասարդութեան մէջ իրականում վախ կայ ձեռներեցութեան նկատմամբ: Վախեր ունեն հարկայինի հետ յարաբերութիւններից, վախենում են տնտեսական դաշտի հետ յարաբերութիւններից: Երիտասարդները հիմնականում այն կարծիքին են, որ մինչեւ հովանաւոր չունենան Հայաստանում հնարաւոր չէ գործունէութիւն ծաւալել»,- ասաց Աբրահամեանը` նշելով, սակայն, որ վերջին մէկ տարւայ ընթացքում ստեղծւել են մի քանի նորաստեղծ ընկերութիւններ, որոնք լաւ օրինակ կարող են դառնալ շատ երիտասարդների համար, որտեղ աշխատում են մինչեւ 26 տարեկան երիտասարդներ: «Առաջին կարեւոր գործօնը հաւատալն է, որ հնարաւոր է ստեղծել կազմակերպութիւն եւ գործունէութիւն ծաւալել հայաստանեան այսօրւայ տնտեսական միջավայրում»,- ասաց Ա. Աբրահամեանը` աւելացնելով, որ ծաղկաձորեան հանդիպումը կարեւոր է յատկապէս նման երիտասարդների համար, ովքեր կարող են անմիջապէս հարցեր ուղղել հայաստանեան ՏՏ ընկերութիւնների ղեկավարներին եւ նրանց փորձից շատ օգտակար դասեր քաղել:
«Մենք ունենք միջազգային կարգի փայլուն մասնագէտներ ե’ւ վաճառքի կազմակերպման, ե’ւ մասնագիտական աշխատանքների կազմակերպման առումով, ինչպէս նաեւ ոչ միայն հիանալի ձեռներեցներ, այլեւ բարձրակարգ մենեջերներ»,- ամփոփեց Աբրահամեանը:
Տեղեկացնենք, որ IT ակումբի 20-րդ արտագնայ Ծաղկաձորեան միջոցառումը ֆինանսաւորել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաւորմամբ իրականացւող «Մրցունակ մասնաւոր հատւած Հայաստանում» (CAPS) ծրագիրը:
Նշենք, որ IT ակումբը ստեղծւել է 2009 թւականի օգոստոսին, այն այժմ ունի 100 եւ աւելի անդամ, որոնց թւում են` տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ ՏՏ ընկերութիւնների ներկայացուցիչներ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: