Դ. Մեդվեդև.–
«Հայաստանը մեր ամենամօտիկ դաշնակիցն է»
Օգոստոսի 19-ի երեկոյեան Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը իրենց տիկնանց հետ երեկոյեան զբօսանք կատարեցին Երևանի Հանրապետութեան հրապարակում, որտեղ նախագահներին ողջունեցին հրապարակում զբօսնող քաղաքացիները:
Նախագահները զբօսանքի ժամանակ մօտեցան հաւաքւածներին և ողջունեցին:
«Երաժշտութիւն է հնչում, շատրւանները գեղեցիկ են, կլիման հրաշալի է: Շնորհակալութիւն հիւրընկալութեան համար»,- մարդկանց հետ զրոյցում ասաց ՌԴ Նախագահը:
«Յաճախ եկէք»,- հրաւիրեցին ՌԴ Նախագահին հաւաքւածները, Մեդվեդևը խոստացաւ յաճախ գալ:
«Հայաստանը մեր ամենամօտիկ դաշնակիցն է: Բարիդրացիական յարաբերութիւնների մէջ ենք»,- շեշտեց Դ. Մեդվեդևը:
Ինչ վերաբերում է հայաստանեան շոգերին, ապա Դ. Մեդվեդևը ասաց, որ շոգ է իհարկէ, սակայն ոչ այնքան, որքան Մոսկւայում:
Դ. Մեդվեդևը սեղմեց մարդկանց ձեռքերը, հաւաքւածներին շնորհակալութիւն յայտնելով` Նախագահները հեռացան:

0 Պատգամ:
Post a Comment