Ադրբեջանցիները գնդակոծում են

Ղարաբաղի դիրքերը



Օգոստոս 19, 2010 11:45
Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու մի շարք հատւածներում օգոստոսի 18-ի գիշերը եւ օրւայ ընթացքում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման 15 դէպք:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Ադրբեջանի զինւած ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 85 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղութիւններում տեղակայւած Ղարաբաղեան դիրքապահների յենակէտերը:
Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը լռել է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: