Հերթական սպանութիւնը

Հայկական բանակում




17:33 • 24.08.10
ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան N զօրամասի մարտական յենակէտում օգոստոսի 17-ին նոյն զօրամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1984թ. ծնւած Յարութիւն Իւրիկի Վարդանեանը հրազէնային երկու կրակոց է արձակել նոյն զօրամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1966թ. ծնւած Արսէն Երւանդի Չոբանեանի կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասւածքներից Ա. Չոբայեանը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութեան վեցերորդ կայազօրային քննչական բաժնում ՀՀ քրէական օրէնսգրքի 104 յօդւածի 1-ին մասի յատկանիշներով (ապօրինաբար մէկ ուրիշին դիտավորութեամբ կեանքից զրկելը) յարուցւել է քրէական գործ և կատարւում է նախաքննութիւն: Քրէական գործով նշանակւել են համապատասխան փորձաքննութիւններ:
Յարութիւն Վարդանեանն օգոստոսի 18-ին ձերբակալւել է: Օգոստոսի 28-ին նրան մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 104 յօդւածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրւել կալանքը։
Քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է:

Tert.am

0 Պատգամ: