Հրանտ Դինքի ընտանիքը չի գնայ
փոխհամաձայնութեան թրքական
իշխանութիւնների հետ
Օգոստոս 27, 2010 13:18
Վերջին շրջանում, Թուրքիայում, Հրանտ Դինքի սպանութեան հետ կապւած Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումից առաջ, սկսւած բուռն քննարկումներին արձագանքել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը։
Թուրքական Cumhuriyet-ի հարցերին պատասխանելիս, Ֆեթհիյե Չեթինը նշել է, թէ թուրքական իշխանութիւնները խօսում են Դինքի ընտանիքի հետ փոխհամաձայնեցւած եւ բարեկամական որոշման մասին, սակայն դեռեւս ոչ մի թուրք պաշտօնեայ պատասխանատւութիւն չի կրել Հրանտ Դինքի սպանութեան համար, քանի որ նոյնիսկ Թուրքիայի նախագահը յայտարարեց, որ թուրքական իշխանութիւնները ոչինչ չէին ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար։
Ըստ Ֆեթհիյե Չեթինի՝ թուրքական իշխանութիւնների՝ Եւրադատարան ուղարկած եւ Դինքին Հիտլերին նմանեցրած պաշտպանական ճառից յետոյ, դեռեւս Դինքի ընտանիքը պետական որեւէ պաշտօնեայից առաջարկ չի ստացել, սակայն ստանալու դէպքում էլ փոխհամաձայնութեան չի գնայ եւ կսպասի դատարանի որոշմանը:
Ֆեթհիյե Չեթինը յիշեցրել է, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը Դինքի սպանութեան գործով որոշումը կը յայտնի սեպտեմբերի 14-ին։
Նշենք, որ Դինքի ընտանիքը դիմել է Եւրադատարան՝ պահանջելով արդարացնել Հրանտ Դինքին, ում թուրքական դատարանը մեղաւոր էր ճանաչել թուրքական խայտառակ 301 յօդւածով, ինչպէս նաեւ Դինքի ընտանիքը պահանջում է Թուրքիային մեղաւոր ճանաչել «Ակօսի» խմբագրին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննութեան ընթացքում պարզ էր դարձել, որ թէ' ժանդարմերիան, թէ' ոստիկանութիւնը տեղեակ են եղել նրա դէմ նախապատրաստւող սպանութեանը։
Թուրքական կառավարութիւնն, այդքանից յետոյ, Եւրադատարան է ուղարկել մի պաշտպանական ճառ, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է նէօանցիստի հետ։
Օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարը յայտարարեց, թէ այդ խայտառակ ճառը հետ է կանչւելու եւ փորձելու են հաշտութեան գնալ Դինքի ընտանիքի հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment