Վաշինգտոնը
ապտակել է
Բաքւին
13:50 • 26.08.10
«Պետդեպարտամենտի ներկայացուցչի յայտարարութիւնը դրական և ինչ-որ չափով սպասւած եմ համարում այն իմաստով, որ ամերիկեան վարչախումբը հայ-ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապէս երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունութիւնից և անվտանգութիւնից:
Նման կարծիք է յայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների յայտարարութիւնը հայ-ռուսական յարաբերութիւնների առնչութեամբ:
Շարմազանովը նկատել է, որ այս յայտարարութեամբ Վաշինգտոնը պաշտօնապէս վերահաստատում է հայ-ամերիկեան յարաբերութիւնների գործընկերային բնոյթը. «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի արտաքին քաղաքական կուրսին և ընդգծում է Հայաստանի հետ յարաբերութիւնների սերտացման շարունակականութիւնն ապահովելու պատրաստակամութիւնը»,- ասել է Շարմազանովը` յաւելելով, որ ամերիկեան դրական շեշտադրումը, կապւած Ռուսաստանի ՄԽ միջնորդական առաքելութեան հետ, թէ «Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է և այս առումով կառուցողական դեր է խաղում», դիւանագիտական ապտակ է Բաքւին և նրա հովանաւորեալին.
«Վաշինգտոնի այս մեկնաբանութիւնից պարզ է դառնում, որ Մադրիդեան փաստաթղթի Սանկտպետերբուրգեան առաջարկները մշակւել և ներկայացւել են ոչ միայն Կրեմլի կողմից, ինչպէս պնդում էր Ադրբեջանը, այլև Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,– ասել է նա։

Tert.am

0 Պատգամ: