Աւարտին է մօտենում ՀԱՊԿ ոչ պաշտօնական

գագաթնաժողովը


Այսօր աւարտին է մօտենում ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահները, ինչպէս նաև Ղրղզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաևան:
Նախօէրին գագաթնաժողովի մասնակիցների քննարկման հիմնական թեման է եղել իրավիճակը Ղրղզստանում: Քննարկւել են իրավիճակի կարգաւորմանն ուղղւած միջոցները և երկրին ցուցաբերած օգնութեան հարցը:
ՀԱՊԿ անդամ-երկրների առաջնորդները խօսել են կազմակերպութիւնում ճգնաժամային արձագանքման արդիւնաւէտ մեխանիզմների ձևաւորման անհրաժեշտութեան մասին, նախանշել ՀԱՊԿ շրջանակում համագործակցութեան հետագայ խորացման որոշակի քայլեր:
ԱՅՍՕՐ, 09:53
Aysor.am


0 Պատգամ: