«DigiTec Expo 2010»ը`

հոկտեմբերի 29-31-ը



6-րդ անգամ անցկացւող «DigiTec Expo 2010» ամենամեայ ցուցահանդէսը, որը տեղեկատւական և հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարւայ առանցքային իրադարձութիւնն է, այս տարի կանցկացւի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում:
Ցուցահանդէսի պլատինէ հովանաւորութիւնը ստանձնել է VIVACELL MTS ընկերութիւնը, գլխաւոր հովանաւորն է D-Link ընկերութիւնը: Միջոցառմանն իրենց ակտիւ մասնակցութեան մասին արդէն իսկ յայտնել National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI և մի շարք այլ ընկերութիւններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդէսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերութիւնը: Ակնկալւում է, որ ցուցահանդէսը կունենայ 15.000 այցելու և 60 մասնակից ընկերութիւն:
«DigiTec Expo»-ի շրջանակներում կանցկացւեն մի շարք յարակից միջոցառումներ: Դրանք են`
DigiTec Տեխնոլոգիական ֆորում - Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալւում է հայաստանեան և սփիւռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցութիւն:DigiTec Start Up forum - Նորաստեղծ ընկերութիւնները ներկայացնում են իրենց ծառայութիւնները և գործունէութիւնը:Էլեկտրոնային կառավարում ֆորում - ՀՀ կառավարութեան և առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայութիւնների ներկայացում:DigiLife սեմինարների շարք Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնութիւն«Երևան Գիտութեան փառատօն»Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւն
Ցուցահանդէսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերութիւնների, գործարար սպառողների և հասարակութեան միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդէսը հայաստանեան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանօթանալու, առկայ մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները տեսնելու հնարաւորութիւն է տալիս: Այն նաև միտւած է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացւում է որպէս բարձր տեխնոլոգիական իրադարձութիւնների երկիր, բացի այդ, ցուցահանդէսն ունի նաև ներդրումների ներգրաւման նպատակ. արտասահմանեան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանօթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագայ ծրագրեր նախանշել:
20.08.2010, 15:42
Aysor.am

0 Պատգամ: