Եթէ Ուրուգվայը ճանաչի
ԼՂՀ անկախութիւնը,
Ադրբեջանը չի ասի՝
վույ աման
12:51 • 25.09.10
«Ես չեմ ասում, որ ԼՂՀ անկախութեան ճանաչումը ոչինչ չի փոխում, ես ասում եմ, որ դա ընդհանրապէս քիչ բան կփոխի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչումը քիչ բան կփոխի միջազգային ճանաչման հարցում։
Ըստ քաղաքագէտի՝ որպէսզի ԼՂՀ անկախութիւնը միջազգայնօրէն ճանաչւի, և դրանով ստիպենք, որ Ադրբեջանը հակամարտութեան կարգավւորման՝ մեզ ձեռնտու ճանապարհով գնայ, պէտք է հասնել նրան, որ Ղարաբաղի անկախութիւնը ճանաչեն ԱՄՆ-ն, եւրոպական երկրները, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ «Հնարաւո՞ր է դա անել։ Պատասխանն ակնյայտ է՝ ոչ։ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչումը հաստատ չի բերի նրան, որ Ադրբեջանը կասի՝ վույ աման, ինչ սարսափելի է, և զիջումների կգնայ»,- նշեց Իսկանդարյանը։
Քաղաքագէտի կարծիքով՝ եթէ այսօր Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախութիւնը, կայ մեծ ռիսկ, որ հիմնախնդրի կարգաւորման ներկայ գործընթացը կընդհատւի։ «Պէտք չէ մոռանալ պարտնյորին։ Դժբախտաբար, թէ բարեբախտաբար, մեր պարտնյորն Ադրբեջանն է։ Որպէսզի գործընթացը պահպանւի, պէտք է այն ձևաչափը, որն այսօր կայ»,- նշեց նա։
Իսկանդարեանի խօսքով՝ ընդհանրապէս ճիշտ կլինի, որ Մինսկի ձևաչափը պահպանւի։ «Պէտք չէ սպասել Մինսկի խմբից, որ նա կկարգաւորի հիմնախնդիրն այն դէպքում, եթէ դա չեն ցանկանում կողմերը»,- նշեց Իսկանդարեանը՝ յաւելելով, որ Հայաստանը բաց է թողել ԼՂՀ անկախութիւնը ճանաչելու իր հնարաւորութիւնը դեռ Լևոն-Տէր Պետրոսեանի իշխանութեան օրօք։

Tert.am

1 Պատգամ:

Anonymous said...

Vramiani engerner said...
Hargarjan baron Vartan Davtian

khndroomenk shad aveli shood shood grek zer inknoorooine.
Menk shad zarav enk mnoom zer grootunnere gartaloo hamar kani vor el arite choonenk "Alik" oom zer hodvacnere gartaloo, oosti khndroom enk aisdegh looreric baci vor shad hajogh yev deghin e oonenak nayev zer anznagane.
Incheve arite ogdagorzelov shnorhavoroom enk zer veradarce
engerneri mod.