Գալուստ Սահակեանի համար հայ-թուրքական մերձեցումը ճակատամարտի պէս մի բան է
Կառավարող կուալիցիայի անդամ կուսակցութիւնները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց Երկիրը» հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում յայտարարութեամբ հանդէս եկան՝ պատասխանատւութիւնը վերցնելով հայ-թուրքական արձանագրութիւնների եւ յարաբերութիւնների կարգաւորման համար:
Յայտարարութեան հրապարակումից յետոյ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է յայտարարութիւնը ստորագրած Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ, խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանի հետ:
–––Պարոն Սահակեան, երէկ խոհրդարանում լսումներ տեղի ունեցան: Այդ լսումները կուալիցիայի դիրքորոշման մէջ ոչինչ չփոխեցի՞ն:
––Կարծում եմ՝ փաստաթուղթը գործողութեան մէջ է դրւել արդէն իսկ կուալիցիայի դիրքորոշման համաձայն: Այնպէս որ, խնդիրը ոչ թէ ինչ-որ բան փոխելն էր, այլ լսումների հիմնական իմաստն այն է, որ յստակ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները արտայայտէին:
–––Իսկ ի՞նչ իմաստ ունէր այսօրւայ յայտարարութիւնը, երբ կուալիցիան բազմիցս արտայայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական մերձեցման վերաբերեալ:
––Սա համապարփակ յայտարարութիւն է, որը նաեւ ենթադրում է իր մէջ այն պատասխանատւութիւնը, որն իր վրայ է վերցնում կուալիցիան:
––Երէկ լսումների ժամանակ որոշ ելոյթներ եղան, թէ իշխանութիւնները պատասխան են տալու պատմութեան առջեւ: Արդեօ՞ք այս յայտարարութեամբ այդ պատասխանատւութիւնը կրում են նաեւ «Բարգաւաճ Հայաստանն» ու «Օրինաց Երկիրը»:
––Իհարկէ, կուալիցիոն կուսակցութիւններն ու նրանց սատարող ուժերը:
––Կուալիցիան պատրա՞ստ է պատմութեան առջեւ կրելու այդ պատասխանատւութիւնը:
–––Ես կարծում եմ՝ արդէն մտնում ենք լիրիկական, զգացմունքային դաշտ: Մենք այդ պատասխանատւութիւնը զգում ենք, եւ դա զգացել ենք Հայաստանի անկախացման ամբողջ գործընթացներում, եւ Ղարաբաղի պատերազմում: Այն ժամանակ էլ կողմեր կային, որ գտնում էին, թէ սխալ ճանապարհով ենք գնում: Առանց ճակատամարտերի յաղթանակներ չեն լինում:

0 Պատգամ:
Post a Comment