ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ասւում է, որ «խորհրդարանների վաւերացումից անկախ, Թուրքիան արդէն իսկ ստացել է իր ուզածը:
Մինչդեռ, ինչպէս մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպօս էլ դրանից յետոյ, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանաւորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնաւորապէս` անվտանգութեան գօտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ»:
Անդրադառնալով պատմական հարցերով ենթայանձնաժողովի ստեղծմանը, ՀԱԿ-ի յայտարարութեան մէջ ասւում է, որ պատմաբանների յանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսեանի տւած հաւանութիւնից յետոյ հայ-թուրքական յարաբերութիւնների եւ ղարաբաղեան կարգաւորման խնդիրները ներառւելու են մէկ փաթեթի մէջ:
ՀԱԿ-ի յայտարարութեան մէջ ասւում է նաեւ, որ «Ցեղասպանութեան հարցն ընդգրկւեց արտաքին քաղաքականութեան օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկութեան առարկայ: Չունենալով ժողովրդի աջակցութիւնը եւ իր յենարանը փնտրելով միջազգային հանրութեան շահերն սպասարկելու մէջ` Ս. Սարգսեանի վարչախումբը պատրաստւում է նոյնքան անընդունելի զիջումների ղարաբաղեան հիմնախնդրում»:
0 Պատգամ:
Post a Comment