Ադրբեջանական զինուժը խախտում է հրադադարը


17:57 / 12.10.2009
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը հերքել է ադրբեջանական լրատւամիջոցների տարածած լուրը, թէ հոկտեմբերի 11-ին շփման գծի Ֆիզուլու ուղղութեամբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման արդիւնքում վիրաւորւել է ադրբեջանական բանակի մէկ զինւոր։
ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ, ընդհակառակը, ադրբեջանական զինուժն է խախտել հրադադարի ռեժիմը:
Ըստ տարածած հաղորդագրութեան՝ հոկտեմբերի 10-ից 11-ը եւ այսօրւայ ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծի մի շարք հատւածներում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր։ Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զէնքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Մեհդիլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ Նամիրլի, Եարմջան եւ Թալիշ ուղղութիւնում տեղակայւած ղարաբաղեան դիրքապահների յենակէտերը։
ԼՂՀ Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը լռել է։

0 Պատգամ: