Եւրատեսիլ-2010»-ի հայաստանցի մասնակիցը յայտնի կը դառնայ այսօր
13:50 • 14.02.10
Այսօր տեղի կունենայ «Եւրատեսիլ-2010» երգի միջազգային մրցոյթի հայաստանեան նախընտրական փուլը:Ուղիղ եթերում հանդիսատեսի դատին կը ներկայացւի նախապէս ընտրւած 10 երգից 9-ը, քանի որ երգչուհի Սոնեան օրերս հրաժարւել է մասնակցութիւնից:
Յիշեցնենք, որ մասնակիցներն են Another Story Rock-band-ը, Եւա Ռիվասը, Նիկ Էգիբյանը, Էմմին և Միհրանը, Դաւիթ Աշոտեանը, Մարիա Կիզիրեանը, Ռազմիկ Ամեանը, Անի Արզումանեանը, Մելինէ Բեգլարեանը:
«Եւրատեսիլ-2010»-ին Հայաստանը հանդէս կը գայ երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենայ մայիսի 27-ին: Այդ օրը Հայաստանի հետ կը մրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպէս նաև Շւէյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շւէդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան, Իսրայէլը:Ընդհանուր առմամբ, երկրորդ կիսաեզրափակչին կը մասնակցի 17 երկիր: Մրցոյթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենայ մայիսի 25-ին:


Tert.am

0 Պատգամ: