Եւա Ռիվասն է
ներկայացնում Հայաստանը՝ «Եւրատեսիլ-2010»-ում

(Եւա Ռիվաս–ի երգերը՝ քիչ անց հէնց այստեղ)

http://vartandavtian.blogspot.com/2010/02/blog-post_9462.html

23:30 / 14.02.2010

Երեւանում հէնց նոր աւարտւեց «Եւրատեսիլ-2010» երգի մրցոյթի ազգային ընտրական փուլը: Համաձայն մրցոյթի կաննոնների, 9 թեկնածուներից յաղթողի ընտրութիւնն իրականացւեց SMS-քւէարկութեան եւ ժիւրիի որոշման միջոցով:
Երգչուհի Եւա Ռիվասը «Apricot stone» երգով ստացաւ հեռուստադիտողների ձայների մեծամասնութիւնը, ինչպէս նաեւ ժիւրիի բարձր գնահատականը: «Ես չեմ հաւատում», — եղաւ երգչուհու առաջին արձագանքը Ինգա եւ Անուշ Արշակեանների կողմից զմրսւած ծրարը բացելուց յետոյ:
«Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգի կոմպոզիտորն է ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Արմէն Մարտիրոսեանը, բառերի հեղինակն է Ռուսաստանում բնակւող ազգութեամբ Հայ պոէտ Կարէն Կավալերեանը: Գործիքաւորումը կատարել է Արա Թորոսեանը (Մուրզօ):
Ինչպէս աւելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Եւրատեսիլ-2010»-ի երկրորդ եզրափակչում, որը կը կայանայ Օսլոյում մայիսի 27-ին, Հայաստանի հետ կը մրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Շւէյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շւէդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան եւ Իսրայէլը:
22-ամեայ երգչուհի Եւա Ռիվասը ծնւել է Դոնի Ռոստովում: Մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարւայ երգ», «Ռոստովի ոսկէ ձայն» մրցոյթներին, որոնցում արժանացել է բարձր կոչումների: 5 տարի ռուսական շօու-բիզնըսը ներկայացնելուց յետոյ այս տարի Եւան թողարկեց իր առաջին հայկական տեսահոլովակը Սայեաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգի հիման վրայ:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: