«Եւրատեսիլ 2010»-ի հայաստանեան ընտրական փուլը սկանդալային զարգացում է ստանում
15.02.2010
Կարլէն ԱսլանեանՕպերայի եւ բալետի ազգային ակադէմիական թատրոնում յաղթողի անունը հրապարակելուց յետոյ, մինչ Եւա Ռիվասը շնորհակալութիւն էր յայտնում հանդիսատեսին, Էմմի եւ Միհրան զոյգը առաջ եկաւ, խոնարհւեց ու ցուցադրաբար հեռացաւ բեմից:
Արդէն կուլիսներում զոյգի թիմակիցներն ու երկրպագուները կուտակւել էին արտիստների հանդերձարանի մօտ` դժգոհելով, թէ sms-քւէարկութիւնը կեղծւել է: «Տեղ չէին հասնում մեր sms-ները, չի կարելի արւեստը առուծախի առարկայ դարձնել: Խնդիրը Եւա Ռիվաս անձը չի, այլ նրա մէջքին կանգնած մարդիկ», - ասում էր երկրպագուհիներից մէկը:
Էմմի եւ Միհրան զոյգի PR խմբի ներկայացուցիչ Վարդան Գրիգորեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում պատմեց, թէ քւէարկութեան ընթացքին հետեւող իրենց մասնագէտը արձանագրել է, որ քւէարկութեան 30-րդ վայրկեանին Եւա Ռիվասի օգտին արդէն 5 հազար ձայն է արձանագրւել. - «Յետոյ սերվերը կախեց: Մի՞թէ Էմմին Հայաստանում չունի երկրպագու, որ ընդամէնը 1400 ձայն ստացաւ»:
Մրցութային համերգին յաջորդած ասուլիսի ընթացքում Եւա Ռիվասի պրոդիւսեր` Մոսկւայի «Արմենիա փրոդաքշն» ընկերութեան ղեկավար Վալերի Սահարեանը «Ազատութիւն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեց Էմմի եւ Միհրան զոյգի դժգոհութիւնները. - «Կարճ կը պատասխանեմ. յաղթել կարողանալուց բացի, պէտք է իմանալ նաեւ պատւով պարտւել: Եկէք համախմբւենք յաղթող մասնակցի շուրջը»:
Անցնող օրերին տարբեր հարցումներում ու ինտերենետային ֆորումներում Ֆավորիտների եռեակը եզրափակող Ռազմիկ Ամեանի թիմակիցը` երգչի ներկայացրած My Love երգի խօսքերի հեղինակ Վարդան Զադոեանը, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում խուսափեց գնահատել քւէարկութեան ընթացքն ու արդիւնքը, ասաց` սա մենամարտ է, բայց ինքը յարգում է մրցակցին:
Երէկ, երկուշաբթի երեկոյեան Էմմի եւ Միհրան զոյգի մի քանի տասնեակ երկրպագուներ հաւաքւել էին օպերային թատրոնի տարածքում յայտնելու իրենց դժգոհութիւնը: «Անարադարութիւն է տիրում, կաշառքն է խօսում»,- ասում էր մի կին: Երիտասարդ երկրպագուներրը վանկարկում էին` «Էմմի, Էմմի»:

0 Պատգամ:
Post a Comment