Հանրային հեռուստատեսութիւնը հրապարակում է «Եւրատեսիլ-2010-ի» հայաստանեան մրցոյթի արդիւնքները

19:02 / 15.02.2010
Եւրատեսի-2010-ի ներհայաստանեան մրցոյթում Եւա Ռիվասի յաղթող ճանաչւելուց յետոյ կրքեր էին բորբոքւել կապւած այն փաստի հետ, որ մրցոյթի մասնակից Էմմին եւ նրա մայրը` Նադեժդա Սարգսեանը յայտարարել էին, թէ Էմմիի օգտին քւէարկած հաղորադրութիւնները արգելափակւել էին: Այս առնչութեամբ յայտարարութիւն է տարածել Հանրային հեռուստաընկերութիւնը, որում մասնաւորապէս, ասւում է. «Փետրւարի 14-ին կայացաւ „Եւրատեսիլ-2010“ հայաստանեան նախընտրական փուլը, որի իրաւատէրն է „Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն“ ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրութեամբ որեւէ մէկին ուղարկել Օսլօ հիմնական մրցոյթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցոյթ՝ իր իրաւասութեան բոլոր հնարաւոր լծակները յանձնելով ժիւրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ մշակոյթի նախարարութեանը, որպէսզի այդ գերատեսչութիւնը ձեւաւորի ժիւրիի կազմը, որի քւէարկութեան արդիւնքում մասնակիցները զբաղեցրել են հետեւեալ տեղերը.
1-ին տեղ՝ Էմմի եւ Միհրան „Hey“
2-րդ տեղ՝ Եւա Ռիվաս „Apricot Stone“
3-րդ տեղ՝ Անի Արզումանեան „The Mermaid Song“
4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամեան „My Love“
5-րդ տեղ՝ Նիկ Էգիբեան „Countdown“
6-րդ տեղ՝ Մելինէ Բեգլարեան „We Must Believe“
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրեան „Little Red Riding Hood“
8-րդ տեղ՝ Another Story „Այս ձմեռ“
9-րդ տեղ՝ Դաւիթ Աշոտեան „Infected Dreams“
SMS քւէարկութիւնն իրականացրել է „Ինտերմոբ“ ընկերութիւնը՝ Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցութեամբ։ Արդարութեան ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերութեան կողմից նշանակւել էր աուդիտօր՝ Վլադիսլավ Մուրադեանը։ Ներկայ էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկութիւն յայտնած մրցոյթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնաւորապէս՝ Եւա Ռիվասի, Ռազմիկ Ամեանի, Էմիի եւ Միհրանի պատւիրակները։ SMS քւէարկութեան արդիւնքները հետեւեալն են.
1-ին տեղ՝ Եւա Ռիվաս „Apricot Stone“
2-րդ տեղ՝ Ռազմիկ Ամեան „My Love“
3-րդ տեղ՝ Էմմի եւ Միհրան „Hey“
4-րդ տեղ՝ Another Story „Այս ձմեռ“
5-րդ տեղ՝ Անի Արզումանեան „The Mermaid Song“
6-րդ տեղ՝ Դաւիթ Աշոտեան „Infected Dreams“
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրեան „Little Red Riding Hood“
8-րդ տեղ՝ Մելինէ Բեգլարեան „We Must Believe“
9-րդ տեղ՝ Նիկ Էգիբեան „Countdown“
„Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն“ ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քւէարկութեան ժամանակ եղել են տեխնիկական բարդութիւններ։ Առաջին ալիքն անմիջապէս ուսումնասիրութիւններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ „Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն“ ՓԲԸ-ն պատրաստ է իր ձեռքի տակ գտնւող քւէարկութեան բոլոր տւեալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: