Օբաման առաջարկում է Հայաստանին յատկացնել 40 միլիոն դոլարի աջակցութիւն
02.02.2010
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Կոնգրէսին է ներկայացրել 2011 ֆինանսական տարւայ բիւջէի նախագիծը, որում, մասնաւորապէս, առաջարկել է Հայաստանին յատկացնել 40 միլիոն դոլարի աջակցութիւն։
Նախորդ տարի ԱՄՆ-ի նախագահը առաջարկել էր Հայաստանին յատկացնել 30 միլիոն դոլար, սակայն Կոնգրէսում կայացած քննարկումների արդիւնքում այդ գումարը աւելացել էր՝ կազմելով 41 միլիոն դոլար։
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի տեղեկացմամբ, այս նախագահ Օբամայի այս տարւայ առաջարկում պահպանւում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան հաւասարակշռութիւնը. երկու երկրներին էլ նախատեսւում է յատկացնել 3,5 միլիոն դոլար։
Ներկայացւած բիւջէում նաեւ նախատեսւում է 22.12 միլիոն դոլար աջակցութիւն տրամադրել Ադրբեջանին, ինչը 120 հազար դոլարով աւելի է նախորդ տարի Կոնգրէսի հաւանութեանն արժանացած գումարից։

0 Պատգամ: