ԶՈՒՐԱԲ ՏՈԴՈՒԱ.–
«ԲԱՔՒԻՆ ԲԱԶՄԻՑՍ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ՈՔ ՉԻ ՅԱՆՁՆԻ ՆԱՒԹԻ ԴԻՄԱՑ»
Երեւան (Երկիր) - Բաքւին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի յանձնի նաւթի դիմաց. «Նովոստի Ազերբայջան» գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է քաղաքագէտ, յետ–խորհրդային տարածքի հիմնախնդիրներով զբաղւող փորձագէտ Զուրաբ Տոդուան: Նրա կարծիքով` մեծ ու հեղինակաւոր տերութիւնները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, այլ հետաքրքրութիւններ էլ ունեն:
Ըստ Տոդուայի` Ադրբեջանը յուսախաբւած է, քանի որ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում լուրջ առաջընթաց չկայ, Արեւմուտքի դիրքորոշումը չափազանց գործնական է, չի գործում «նաւթ` տարածքների դիմաց» ռազմավարութիւնը, սակայն Բաքւին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք «չի տայ» նաւթի դիմաց:
Անդրադառնալով 2010 թւականին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հեռանկարին` քաղաքագէտը նշել է, որ եթէ բանակցային գործընթացի դինամիկան պահպանւի, անկանխատեսելի ընդհատումներ չլինեն` կարելի է յուսալ, որ կաւարտւի հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքը, եւ դրանց հիման վրայ կը մշակւի խաղաղ համաձայնագրի տեքստը:
«Հիմնական պատճառը, որ բանակցութիւններն անարդիւնք շարունակւում են այսքան տարի, այն է, որ թէ' Հայաստանը, թէ\' Ադրբեջանը չեն ցանկանում համաձայնութեան գալ: Այնուամենայնիւ, սա կարգաւորման լուրջ շանս է. Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքական իրադրութիւնը կայուն է, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն այդ հարցում, համենայն դէպս, ներկայումս, առանձնապէս չեն հակասում միմեանց: Դա շանս է, եւ խելամտութեամբ առաջնորդւելով` այն կարելի է օգտագործել»,- ասել է Տոդուան:

0 Պատգամ:
Post a Comment