Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը Կոնգրէսի յանձնաժողովում քւէարկութեան կը դրւի մարտի 4-ին
05.02.2010
Հրայր ԹամրազեանՄիացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում շուտով քւէարկութեան կը դրւի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման 252 բանաձեւը, որը յանձնաժողովին ներկայացւել էր դեռեւս 2009 թւականի մարտին։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, ով միշտ աջակցել է հայկական հարցերին եւ ամերիկահայ համայնքին, քւէարկութեան օր է նշանակել մարտի 4-ը։
Բանաձեւը, որը պէտք է դրւի քւէարկութեան, անցեալ տարի մշակւել եւ Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովին է ներկայացւել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանաւորութեամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրէսականններ ինչպէս Դեմոկրատական, այնպէս էլ Հանրապետական կուսակցութիւններից։
252 բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպէսզի Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութիւնը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրաւունքներին, էթնիկական զտումներին, եւ այն ցեղասպանութեանը որը արձանագրւած է Միացեալ Նահանգների փաստաթղթերում եւ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեանը։
Բանաձեւի ծանօթագրութիւններում այնուհետեւ շատ յստակ նշւում է. - «Հայոց Ցեղասպանութիւնը ծրագրւել եւ իրականացւել է Օսմանեան Կայսրութեան կողմից 1915- 1923 թւականներին, որի արդիւնքում տեղահանւել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանւել է, կէս միլիոն վերապրածներ վտարւել են իրենց տներից։ Այս ամէնի արդիւնքում վերացւեց հայերի 2500 տարւայ ներկայութիւնը իրենց պատմական հայրենիքում։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի յանձնաժողովը նման բովանդակութեամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թւականներին։ Թէեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցութիւն էին վայելում Կոնգրէսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քւէարկութեան չեն դրւել, քանի որ թէ՛ նախագահ Բիլ Քլինթոնը, եւ թէ՛ նախագահ Ջորջ Բուշը կտրականապէս դէմ արտայայտւեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։
Այս անգամ եւս սպասւում է, որ 252 բանաձեւը կընդունւի արտաքին հարցերի յանձնաժողովի կողմից, սակայն պարզ չէ, թէ արդեօք Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին կը համաձայնի՞ այն քւէարկութեան դնել Ներկայացուցիչների տան լիագումար նիստում։ Այս անգամ Սպիտակ տունը այլ պատճառաբանութիւններ ունի՝ օրինակ այն, որ բանաձեւի ընդունումը կարող է խորտակել Հայ-թրքական մերձեցման գործընթացը։

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment