Նոբելեան մրցանակակիրը Թուրքիայում
իրեն ապահով չի զգում
04.02.2010
Գէորգ Ստամբոլցեան«Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում Եւրոպական Միութեան հետ յարաբերութիւնները փչացնելու համար», - BBC-ին տւած հարցազրոյցում ասել է թուրք անւանի գրող, Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը։
Արձակագրի խօսքով, ինքը Թուրքիայում իրեն այսօր այնքան էլ ապահով չի զգում։
«Թուրքական կառավարութիւնն ինձ թիկնապահներ է տրամադրել։ Իշխանութիւնները կարծում են, որ ես ունեմ թիկնապահների կարիք։ Ես համարում եմ, որ նրանք ճիշտ են վարւել», - ասել է Փամուկը՝ աւելացնելով. - «Դրա հետ մէկտեղ, չէի ցանկանայ այս թեմային շատ մանրամասնօրէն անդրադառնալ, քանի որ նախորդ տասնամեակներում բազմաթիւ մարդիկ են ենթարկւել քաղաքական ճնշումների։ Այդ ֆոնին ինձ հետ կատարւածը ես չէի ցանկանայ անգամ յիշատակել»։
Թուրք արձակագրի համոզմամբ, այն բոլոր ճնշումները, որոնց ինքը ենթարկւել է վերջին հինգ տարիներին, իրականում համակարգւած արշաւի մաս էին կազմում։
«Ինձ շատ են զայրացնում այն թուրքերը, ովքեր դիմում են տարբեր տեսակի սադրանքների, որպէսզի արգելափակեն երկրի մուտքը Եւրամիութիւն։ Իմ դէմ իրականացւած դատական ճնշումները այդ սադրանքերի միայն մի մասն էին։ Այդ մարդիկ չեն ցանկանում, որ երկրում բաց հասարակութիւն ձեւաւորւի։ Նրանց ողջ յոյսը յեղաշրջումներն են։ Կարծում եմ, որ Քեմալ Աթաթուրքի երազանքը կը լիներ, որ Թուրքիան անդամակցէր Եւրամիութեանը»,- նշել է գրողը՝ նկատելով, սակայն, որ Անկարայի եւ Բրիւսելի յարաբերութիւնները գնալով վատանում են։
«Այդ յարաբերութիւններն այսօր պարզապէս խնդրահարոյց չեն. այսօր այդ յարաբերութիւնները վատ են։ Կայ երկու Եւրոպա, եւ եւրոպաներից մէկը՝ Սարկոզիի եւ Մերկելի Եւրոպան, պնդում է, թէ Եւրամիութիւնն իրականում քրիստոնէական ակումբ է։ Երբ նրանք Թուրքիային Արտօնեալ գործընկերութեան ծրագիր են առաջարկում, դա քաղաքավարի մերժման մի ձեւ է», - համոզւած է թուրք գրողը։

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment