Հայ երգչին սպանողն ադրբեջանցի է


16:12 • 15.02.10
Ռուսաստանի Ներքին գործերի պետական վարչութիւնը բացայայտել է, որ Նիժնի Տագիլում հայ երգչի սպանութեան գլխաւոր կասկածեալը 1967թ. ծնւած ադրբեջանցի է:
Իրաւապահ մարմիններին յաջողւել է գտնել նրան պատկանող «Ժիգուլի» մակնիշի մեքենան: Նրա նկատմամբ հետախուզում է յայտարարւած։ Այդ մասին հաղորդում է APA-ն:
Յիշեցնենք, որ փետրւարի 14-ին Նիժնի Տագիլի ինտերնետային սրճարանում սպանել են ծագումով Հայ երգչի: Յանցագործը ներխուժել էր սրճարան և որսորդական հրացանից կրակել 1975թ. ծնւած Վադիմ Խանվալադեանի վրայ: Հիւանդանոցում վիրահատութեան ժամանակ Խանվալադեանը մահացել է:
Այժմ իրաւապահ մարմինները մշակում են դէպքի տարբեր վարկածներ, ներառեալ Հայի և ադրբեջանցու միջև անձնական կոնֆլիկը:
Tert.am

0 Պատգամ: