Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարի ռեժիմը


11:33 / 01.02.2010
Անցած շաբաթը կրկին առանձնացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ շփման գծում հրադադարի խախտման դէպքերով:
Համաձայն ԼՂՀ պաշտպանութեան բանակի օպերատիւ տւեալների, Յունւարի 25-31-ը ադրբեջանական կողմը ինքնաձիգներից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ զինւած ուժերի դիրքերի ուղղութեամբ: Մասնաւորապէս՝ կրակի տակ են յայտնւել ԼՂՀ պաշտպանութեան բանակի Հադրութի, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների առաջապահ դիրքերը:
Ադրբեջանական կողմի գործողութիւնները համարժէք պատասխան են ստացել ԼՂՀ պաշտպանութեան բանակի կողմից:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: