Մոնիտորինգի յանձնաժողովում սկսւեց Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը
Կարինէ Քալանթարեան
Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի յանձնաժողովը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում սկսել է Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը, սակայն, ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան փոխարինող անդամ Զարուհի Փոստանջեանը («Ժառանգութիւն»), հարցի քննարկումն ընդհատւել է եւ շարունակւելու է յաջորդ օրը:
Յանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն պիտի ներկայացնէին իրենց պատրաստած փաստաթուղթը Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակաւոր յանձնաժողովի՝ անցած տարի հրապարակած զեկոյցի վերաբերեալ:
Փոստանջեանը պատմեց, որ թէեւ հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Դաւիթ Յարութիւնեանը (ՀՀԿ) եւ Արմէն Ռուստամեանը (ՀՅԴ) հաստատւած չէին որպէս Մոնիտորինգի յանձնաժողովի անդամներ եւ իր հետ միասին սպասում էին միջանցքում, նրանք, սակայն, հրաւիրւել են մասնակցելու նիստին:
Փոստանջեանը, այդուհանդէրձ, մտել է ներս եւ ներկայացրել է իր առարկութիւնները՝ ասելով. - «Դուք իրաւունք չունէք չհրաւիրել ինձ եւ չլսել ընդդիմութեան կարծիքը»: Նա Մոնիտորինգի յանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ Դաշնակցութիւնը, որի ներկայացուցիչն է Արմէն Ռուստամեանը, մարտի 1-ի դէպքերից առաջ եւ յետոյ՝ մինչեւ 2009 թւականի ապրիլը, իշխանական կոալիցիայի անդամ է եղել, ուստի Ռուստամեանը չի կարող անաչառ, օբյեկտիվ տեսակէտ յայտնել մարտի 1-ի իրադարձութիւնների վերաբերեալ:
«Դրանից յետոյ որոշում է կայացւել, որ վաղը առաւօտեան պիտի շարունակեն հարցի քննարկումը: Ինձ առաւօտեան պէտք է հրաւիրեն եւ լսեն իմ կարծիքը», - յաւելեց Զարուհի Փոստանջեանը՝ փոխանցելով նաեւ, որ բազմաթիւ փաստաթղթեր ու նամակներ է բաժանել Մոնիտորինգի յանձնաժողովի անդամներին, այդ թւում՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների նամակը, նիւթեր «Հայկական ժամանակ»-ի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանի նկատմամբ դատավարութեան եւ կայացւած դատավճռի վերաբերեալ, տեղեկանք «Հայաստանում այս պահի դրութեամբ քաղաքական բանտարկեալների վերաբերեալ»:
ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Դաւիթ Յարութիւնեանը «Ազատութիւն» ռադիոկայանին որոշ տեղեկութիւններ հաղորդեց նիստի մասին. - «Պարոն Կոլոմբիեն ստիպւած էր մեկնել, ներկայ էր միայն պարոն Պրեսկոտը: Նա ներկայացրեց իր գնահատականը «Մարտի 1»-ի զեկոյցի հետ կապւած, որոշակի մտահոգութիւնները, որոնք կան այդ զեկոյցի հետ կապւած: Սակայն, ընդհանուր առմամբ, այն եզրակացութիւնները, որ արւած են զեկոյցում, համարեց շատ կարեւոր: Նշեց, որ պատրաստ է շարունակելու իր ուսումնասիրութիւնները: Որպէսզի աւելի խորը ծանօթանայ հարցերին` պարոն Պրեսկոտը խնդրեց յանձնաժողովին, որպէսզի յանձնաժողովը նրան իրաւունք տայ այցելելու տարածաշրջան»:

0 Պատգամ:
Post a Comment