ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԷՔ ԵՒ ԱՂՕԹԷ՛Ք



1970-ականներին շրջանառութեան մէջ էր այսպիսի մի անեկդոտ. ԿԳԲ-ն ահազանգ է ստանում, որ ԽՄԿԿ 24-րդ համագումարի ժամանակ դահլիճում ներկայ է ամերիկեան մի լրտես:
Եւ ահա մի հրէայ Բրեժնեւի զեկոյցի ժամանակ այդ լրտեսին յայտնաբերում է: Երբ նրան հարցնում են, թէ ինչպէս է դա յաջողացրել, հրէան պատասխանում է. 'Ես պարզապէս լրջօրէն ուսումնասիրել եմ Լենինի աշխատութիւնները: Իսկ Իլյիչն ասում էր՝ 'թշնամին երբէք չի ննջում':
Երէկ ՀՀ ոստիկանութիւնում կայացաւ 2010 թ. ոստիկանութեան առաջին կոլեգիայի նիստը: Երբ ոստիկանապետը ելոյթ էր ունենում ամբիոնից, դահլիճում նստած որոշ բարձրաստիճան սպաներ յարմար դիրք ընդունած ննջել էին։ Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է այդօրինակ մի շարք կադրեր։


«Առաւօտ»
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇԵԱՆԻ

0 Պատգամ: