ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ԿԸ ԿԻՐԱՌԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԷՆՔ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի ռազմական նոր դոկտրինը:
Մեդվեդեւը հաստատել է նաեւ 'Պետական քաղաքականութեան հիմքերը միջուկային ասպման ոլորտում մինչեւ 2020 թ.' անունով փաստաթուղթը:
Փաստաթղթում, որպէս հիմնական սպառնալիք, նշւում է ՆԱՏՕ-ի ընդկայնումը եւ մօտենալը Ռուսաստանի սահմաններին, Դաշինքին գլոբալ գործառոյթների յատկացումը: Արտաքին սպառնալիքների թւում նշւում է նաեւ ամերիկեան հակահրթիռային համակարգի տեղադրումը Արեւելեան Եւրոպայում:
Արտաքին սպառնալիք է համարւում Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին տարածքային պահանջները, ինչպէս նաեւ միջամտութիւնը նրանց ներքին գործերին:
Ռուսաստանին ռազմական սպառնալիքների թւում փաստաթղթում նշւում է ՌԴ-ին սահմանակից երկրներում արտասահմանեան ռազմական կոնտինգենտի տեղակայումը, ինչպէս նաեւ ռազմական ուժի կիրառումը:
Փաստաթղթում ներքին սպառնալիք է որակւում երկրի Սահմանադրական կարգը փոխելուն ուղղւած գործողութիւնները, ինքնիշխանութեան, երկրի տարածքային ամբողջականութեան հանդէպ ոտնձգութիւնները եւ այլն:
Փաստաթղթում նշւում է, որ Ռուսաստանը բոլոր այդ դէպքերում իրաւունք է վերապահում կիրառել միջուկային զէնք, որոշ դէպքերում նաեւ` առաջինը:

«Լրագիր»

0 Պատգամ: