ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի խորհրդարանից յստակ ժամկէտ են պահանջում


19:34 / 02.02.2010
Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն նամակով դիմել են Հայաստանի խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեանին՝ մինչեւ 2010թ. մարտի 17-ը Փարիզում կայանալիք Մոնիտորինգի յանձնաժողովի նիստը՝ բարեփոխումներ յստակ ժամկէտներ պահանջելով:
Նամակում, որ հրապարակւել է ԵԽԽՎ պաշտօնական կայքում, նշւած է, որ Հայաստանի իշխանութիւններն անյապաղ բարեփոխումներ պիտի իրականացնեն 2008թ. մարտի 1-2-ի դէպքերի պատճառները քննելու վերաբերեալ:
Ըստ համազեկուցողների՝ « յանձնաժողովի կողմից առաջարկւած և ԵԽԽՎ-ի բանաձևերում տեղ գտած բարեփոխումները վստահութեամբ իրականացւելու դէպքում կարող են համակողմանիօրէն բացայայտել մարտի 1-2-ը տեղի ունեցած դէպքերի հանգամանքները»: Բարեփոխումները պէտք է ընդգրկեն ոստիկանութիւնը, անկախ դիտորդական մարմինները, հեռուստատեսութիւնը, Ընտրական օրէնսգիրքը: Համազեկուցողները նշել են նաեւ, որ յստակ ժամկէտներ են պահանջելու մինչեւ Մոնիտորինգի յանձնաժողովի նիստը:
"Համազեկուցողներից մէկը մտադիր է բարձրացնել Նիկոլ Փաշինեանի նկատմամբ կայացրած դատավճռի, նաեւ այլ դէպքերին առնչւող հարցեր: «Մարտի 1-ից յետոյ մի շարք հարցեր կարիք ունեն ճշգրտման»,- նկատել են Պրեսկոտն ու Կոլոմբիէն:
Համազեկուցողները յայտնել են, որ մտադիր են գարնանը այցելել Երեւան եւ տեղում ծանօթանալ իրավիճակին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: