Լեւոն Խեչոյեան.–
«Մշակոյթն է ազգի արժանապատւութիւնը»
02.02.2010
Գայեանէ Դանիէլեան
Ժամանակակից Հայ արձակում իր հաստատուն տեղն ունեցող գրողներից մէկը՝ Լեւոն Խեչոյեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում իր մտահոգութիւններն է հնչեցնում Հայաստանում ներքաղաքական դրութեան, մշակոյթի ոլորտում ստեղծւած իրավիճակի շուրջ:
«2010 թւականից իմ սպասում այն է, որ ես սպասում եմ իմ մարտական ընկերների ազատագրութեանը՝ Սասուն Միքայէլեան, Արամ Բարեղամեան եւ մնացած այն 15 տղաները», - ասաց նա՝ շեշտելով. - «Ամենակարեւոր ակնկալիքը սա է: Չէ՞ որ այդ տղաները ազգի ողնաշարն են: Դա շատ կարեւոր բարոյական հարց է, որ պետութիւնը պարտաւոր է այդ հարցը լուծել»:
«Պիտի ասել, որ բոլորն էլ քաղբանտարկեալ են», - շարունակեց Խեչոյեանը: - «Ո՞վ չգիտի, որ Սասուն Միքայէլեանը մարտի դաշտում սխրանքներ է գործել, ուղղակի սխրանքներ... Եւ կարելի է նման մարդուն դատապարտե՞լ, երբ որ իրենով օրինակ պիտի ցոյց տանք մեր երիտասարդներին: Հայրենասիրութեան օրինակ պիտի լինի ինքը, ոչ թէ ինքը բերդում պիտի լինի»:
Անդրադառնալով մշակութային խնդիրներին՝ գրողն ասաց, որ, իր համոզմամբ, այսօր ամենացաւալին այն է, որ մեր հասարակութեան մէջ շատերն իրօք չեն գիտակցում, թէ ինչ ասել է արւեստ եւ մշակոյթ:
«Դարերի ընթացքում ժամանակներ են եղել, երբ նոյնիսկ պետութիւն չենք ունեցել, բայց միշտ, բոլոր պայմաններում պահւել է ազգը՝ մշակոյթի շնորհիւ: Ես մտածում եմ, որ մշակոյթն է ազգի արժանապատւութիւնը, իսկ արժանապատւութիւն լինում է միայն ու միայն մշակոյթի շնորհիւ: Երբ ցանկացած քաղաքացի իր ազգի պատմութիւնը լաւ գիտի, նա նաեւ հպարտ է լինում, նրա ողնաշարը պինդ է լինում, եւ հողի վրայ կարողանում է հպարտ ման գալ: Սա է մշակոյթ ասածը ինձ համար», - ասաց Խեչոյեանը՝ միաժամանակ չհամաձայնելով այն կարծիքին, թէ Հայաստանում այսօր արւեստ ու մշակոյթ չի ստեղծւում:
«Մշակոյթը, անկախ ամէն ինչից, ինքը զարգանում է», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Պարզապէս հեռուստատեսութիւնները, թերթերը անուններ կան՝ շատ են տալիս, անուններ կան՝ իսպառ չեն տալիս: Մշակոյթի գործիչը ինքը մշակ է... Ինքը իր համար, գլուխը կախ իր գործը անում է: Գրողներ կան, որ հիմա տանը նստած իրենց գործը անում են: Պարզապէս քարոզչութիւն է հիմա գնում, թէ մենք արւեստ չունենք... Շատ լա՜ւ էլ ունենք»:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ:
Post a Comment