Իլհամ Ալիեւ–.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը սպառնում է տարածաշրջանի անվտանգութեանը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միւնխենի անվտանգութեան 46-րդ միջազգային համաժողովում յայտարարել է, որ իր երկրի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակւող հակամարտութիւնը «էական սպառնալիք է» տարածաշրջանի անվտանգութեան եւ զարգացման համար։
Հանդէս գալով էնէրգետիկ հարցերին նւիրւած քննարկմանը` Ալիեւը ասել է, թէ հայկական ուժերի ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում շուրջ 20 տարի շարունակ խաթարել է «տարածաշրջանում լիարժէք համագործակցութեանը» եւ կարող է վնասել էներգակիրների ոլորտի զարգացման Բաքւի ապագայ ծրագրերին եւս։
«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment