Ստամբուլում Սէյրան Օհանեանը քննարկել է Հայաստանի զինւած ուժերի մասնակցութիւնը Աֆղանստանում խաղաղարար առաքելութեանը

Փետրւարի 5-ին Ստամբուլում կայացել է Աֆղանստանում Միջազգային անվտանգութեան աջակցման ուժերի մասնակից պետութիւնների պաշտպանութեան նախարարների ձեւաչափով նիստը, որին մասնակցում էր Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան համաձայն, նիստի աւարտին Սէյրան Օհանեանը առանձնազրոյցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանութեան նախարարների, ինչպէս նաեւ Եւրոպայում դաշնակցային ուժերի գերագոյն հրամանատար, ծովակալ Ջէյմս Ստավրիդիսի հետ:
Առանձնազրոյցների ընթացքում քննարկւել են Աֆղանստանում Միջազգային անվտանգութեան աջակցման ուժերում ՀՀ զինւած ուժերի մասնակցութեանը, ինչպէս նաև միջազգային խաղաղապահ գործողութիւներին եւ վարժանքներին առնչւող մի շարք այլ հարցեր:

0 Պատգամ: