Նաիրա Զոհրաբեանն ահազանգում է Ադրբեջանի կողմից փաստերի հերթական խեղաթիւրման մասին
15:12 / 15.02.2010
Հայաստանի խորհրդարանի ԲՀԿ-ական պատգամաւոր, ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը նամակով դիմել է ԵԽԽՎ մշակոյթի, գիտութեան եւ կրթութեան հարցերի յաձնաժողովի նախագահ Էնդրիւ Մակինթոշին՝ ներկայացնելով ադրբեջանական պատւիրակութեան հերթական անհեթեթ քայլի մասին:
«ԵԽԽՎ Յունւարեան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութեան անդամ Ռաֆայէլ Հուսեինովը ադրբեջանական մամուլին տւած իր հարցազրոյցներում հերթական անգամ խեղաթիւրել է ակնյայտ փաստեր եւ իրողութիւններ: Իմ կողմից տրամադրւած փաստերը նա խեղաթիւրւած ներկայացրել է նաեւ Ձեր գլխաւորած յանձնաժողովի նիստում»,- նշել է Զոհրաբեանն ու մանրամասնել. «Մասնաւորապէս՝ փորձել է խեղաթիւրել իմ կողմից Վեհաժողովի անդամ պետութիւնների ներկայացուցչութիւններին բաժանւած՝ „21-րդ դարի վանդալները“ եւ „Իսկական ողբերգութիւն. 1990 թւականի Բաքւի ջարդերը“ փաստական նիւթերը՝ առաջնորդւելով իր երկրի ղեկավարութեան գործելաոճով՝ կեղծել պատմութիւնն ու ակնյայտ փաստերը»։
«Ուզում եմ վստահ լինել, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատւութիւնը չեն կարող եւ չպէտք է ընդունելի լինեն այնպիսի մի կառոյցում, ինչպիսին Եւրոպայի Խորհուրդն է: Ճշմարտութիւնը չի կարող մեկնաբանելի լինել,եւ փաստերը ամենախօսուն վկաներն են»,- նկատել է Նաիրա Զոհրաբեանը՝ հեղինակաւոր կառոյցի ներկայացուցչին ուղարկելով անհրաժեշտ փաստական նիւթեր:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment