Մեծ թատրոնը «Սպարտակ» բալետը կը ներկայացնի Վաշինգտոնում
10:43 16/ 02/ 2010
ԵՐԵՒԱՆ, 16 փետրւարի. /Նովոստի-Արմէնիա/. Մեծ թատրոնը երեքշաբթի կը ներկայացնի «Սպարտակ» բալետը Վաշինգտոնում, Ջոն Քէնեդիի անւան գեղարւեստի կենտրոնի բեմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Եուրի Գրիգորովիչի հանրայայտ բեմադրութիւնն ամերիկեան մայրաքաղաքի բնակիչները կարող են դիտել փետրւարի 16-ից 21-ը։ Մեծ թատրոնը Վաշինգտոն է բերել յիրաւի աստղային կազմ՝ պրեմիէրային ներկայացման մէջ Սպարտակի դերում հանդէս կը գայ Իվան Վասիլևը, Կրասոսի դերում՝ Ալեքսանդր Վոլչկովը, Ֆրիգիայի դերում՝ Նինա Կապցովան, Էգինայի դերում՝ Մարիա Ալաշը։
Խմբի հետ Վաշինգտոն է ժամանել նաև Եուրի Գրիգորովիչը, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել թատրոնի մամուլի ծառայութեան ներկայացուցիչը։ Յունւարի վերջին Քենէդի կենտրոնում կանցկացւի նրա ստեղծագործութեանը նւիրւած դասախօսութիւն։
Մեծ թատրոնի ելոյթը Վաշինգտոնում անցկացւում է Քենէդի կենտրոնի «Հայեացք դէպի Ռուսաստան» մեծ ծրագրի շրջանակներում։ Բոլորովին վերջերս աւարտւեցին մայրաքաղաքի հանդիսատէսին Կոնստանտին Սերգէյևի բեմադրութեամբ «Քնած գեղեցկուհին» բալետը ներկայացրած Մարիինեան թատրոնի հիւրախաղերը։
Ծրագրի շրջանակներում հնարաւոր կը լինի նաև լսել «Եւգենի Օնէգին», «Բորիս Գոդունով» օպերաների համերգային տարբերակները, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Մոդեստ Մուսորգսկու և Ալեքսանդր Բորոդինի օպերաներից հատւածներ՝ Մարիինեան թատրոնի արտիստների կատարմամբ։
Պիւտր Չայկովսկու օպերաների դրւագներ կը կատարի հանրաճանաչ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։ Մարիինյան թատրոնը Վաշինգտոն կը բերի նաև Սերգէյ Պրոկոֆևի «Պատերազմ և աշխարհ» օպերան։
«Հայեացք դէպի Ռուսաստան» ծրագրի շրջանակներում ամերիկեան մայրաքաղաքում ելոյթ կունենայ նաև հանրաճանաչ դաշնակահար Եւգենի Կիսինը։ Նա կը կատարի Ֆրէդերիկ Շոպէնի դաշնամուրային Երկրորդ կոնցերտը։

0 Պատգամ:
Post a Comment