Wednesday, February 3, 2010

ԳՈՒՑԷ ԵՐԲԵՒԷ ԱՊԱՇԽԱՐԻ

ԳՈՒՑԷ ԵՐԲԵՒԷ ԱՊԱՇԽԱՐԻ

Դերասան Հրանտ Թոխատեանը օրաթերթերից մէկին տւած հարցազրոյցում ասել է, թէ անհասկանալի է, թէ յանուն ինչի են մարտի 1-ին զոհւել 10 մարդ:
Հրանտ Թոխատեանը պատկանում է այն "մտաւորականների" թւին, ովքեր պարբերաբար, ընտրութիւնների ժամանակ դառնում են իշխանութեան ճամբարի սազանդարները: Հրանտը, եւ իր նմանները, միշտ ունեն իւրայատուկ փիլիսոփայութիւն-արդարացում, որ յատուկ է երեւանեան հանրութեան մի հսկայ շերտի` "մտաւորականների", վերլուծաբան-մեկնաբանների, պոպսայի գորշ ու ստւար զանգւածին` մէկ է, ոչ մի բան չի փոխւելու, ցանկացած իդէալ դատարկ ուտոպիա է, եւ այլն, որոնց համար չարժէ պայքարել եւ, առաւել եւս, զոհել կեանքը: Փոխարէնը, կարելի է իջնել մարդկային տարրական արժանապատւութիւնից անպատկերացնելի աստիճանի, միայն թէ դրա համար վճարեն:
Այս արդարացումը, գլուխը քարը, գոնէ իրենց պահէին, բայց ոչ` այս զանգւածը զանազան ժանրերով կռիւ է տալիս հասարակութեան դէմ, երկրի դէմ, պետութեան դէմ: Իմա` մենք գուցէ վատն ենք, բայց ամէն ինչն է վատ, ինչ էք ուզում մեզնից:
Վերջերս հանրութեան սեփականութիւնը դարձաւ Հրանտ Թոխատեանի նախընտրական խեղկատակութիւններից մէկը, որտեղ նա պաշտօնական կադրից դուրս հայհոյում էր Սերժ Սարգսեանին էլ, իշխանութեանն էլ: Հայհոյում էր ի սրտէ:Սա յոյս է ներշնչում, որ գուցէ հասկանայ ի վերջոյ, որ մարդիկ պայքարում ու իրենց կեանքն են դնում այն բանի համար, որ այս երկրում մարդն ապրի արժանապատիւ, իր երեխաների հացը վաստակի ոչ թէ ստորանալով, այլ արժանապատւօրէն: Հասկանայ ու հրապարակաւ ապաշխարի զոհերի յիշատակի առջեւ:
Յ.Գ. Այդ հոլովակի հայհոյանքից յետոյ ժողովրդի մէջ տարածւեց "Մենք բոլորս Հրանտ ենք" խօսքը: Սակայն երկար չմնաց, որովհետեւ բոլորը, փառք Աստծոյ, Հրանտ չեն այս երկրում:

ՖԼէՇ ԵՍԱԵԱՆ
«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: