Հայաստանի ԱԳՆ.–
Առանց ԼՂՀ մասնակցութեան կարգաւորումն անհնար է, ու այս մօտեցումը համանախագահները ըմբռնում են
17:34 / 03.02.2010
Հայաստանի մօտեցումն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան հակամարտութեան կարգաւորումն անհնար է, ու այդ մօտեցումը ԵԱՀԿ համանախագահները ըմբռնում են:
Այդ մասին փետրւարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից յայտարարել է արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
"Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցութեան հակամարտութեան կարգաւորումն անհնար է: Դա Հայաստանի մօտեցումն է, եւ այդ մօտեցումը ըմբռնում է գտնում նաեւ ԵԱՀԿ համանախագահների կողմից ",- ասել է Նալբանդեանը՝ պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանի խնդրանքով մեկնաբանելով Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ տարածւած տեղեկութիւնները, թէ Մադրիդեան փաստաթղթի պրեամբուլայում նշւած է ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին պարտադիր մասնակցելու անհրաժեշտութեան մասին:
Դիտարկմանը, թէ Ադրբեջանն անմիջապէս հերքել է այդ լուրերը՝ Էդւարդ Նալբանդեանը նշեց. «Դա Ադրբեջանի ապակառուցողական մօտեցման հերթական դրսեւորումն է»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment