Monday, February 15, 2010

Տիգրան Թորոսեան.–

Տիգրան Թորոսեան.–
Նախագահի ելոյթը պատրաստողները լսարանի մասին պատկերացում չունեն.

12:26 • 15.02.10
«Նրանք, ովքեր պատրաստում են նախագահի ելոյթները, ցաւօք, չեն պատկերացնում ո՛չ լսարանը, ո՛չ էլ խնդիրները։
Ելոյթի ո՛չ բովանդակութիւնը, ո՛չ էլ կառուցւածքը չէին համապատասխանում այն լսարանին, որի համար նախատեսւած էր այդ ելոյթը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամաւոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսեանի լոնդոնեան ելոյթին։
Նրա խօսքով՝ անգամ ելոյթի վերնագիրը չի համապատասխանում ելոյթի բովանդակութեանը։
«Այդ վերնագրով ելոյթը պէտք է անպայման անդրադառնար 2008թ. ռուս–վրացական պատերազմից յետոյ մեր տարածաշրջանում նոր իրավիճակին, Հարաւային Կովկասի երկրների նոր դերակատարութեանը»,– ասաց Տիգրան Թորոսեանը։
Նրա խօսքով՝ ելոյթի երրորդ հատւածում Սերժ Սարգսեանը, անդրադառնալով մեծ Բրիտանիայի և Հայաստանի կապերին, խորհրդային տարիների ղեկավարներին յիշեցրեց։
«Նա այդ հատւածում անդրադարձավ միայն ՄԲ–ի վերաբերմունքին Հայոց ցեղասպանութեանը»,– ընդգծեց Թորոսեանը։
ԼՂ հարցի վերաբերեալ, ըստ Թորոսեանի, նախագահը պէտք է անդրադառնար երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականութեանը և ազգերի ինքնորոշման իրաւունքին։ «Պէտք է նշէր, թէ դրանք կոնկրէտ ինչ կիրառումներ են ունենալու, և ինչ արդիւնքների են յանգեցնելու։ Ցաւօք, նման ձևակերպումներ էլ չեղան»,– ասաց Թորոսեանը՝ ընդգծելով, որ մասնագիտական լսարանի համար Լոնդոնում ընդամէնը մօտաւոր ձևակերպումներ հնչեցին։

Tert.am

0 Պատգամ: