Էրդողան-Քլինթոն հանդիպմանը Ղաթարում ծեծկռտուք է տեղի ունեցել

13:43 / 15.02.2010
Փետրւարի 14-ին Ղաթարում տեղի ունեցած Էրդողան-Քլինթոն հանդիպման ժամանակ տհաճ միջադէպ է տեղի ունեցել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ երբ հանդիպման տեւողութիւնը անցել է նախատեսւած 20 րոպէն, մտել է Ղաթարում ԱՄՆ-ի դեսպանը եւ զգուշացրել Հիլարի Քլինթոնին՝ աւարտել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ Քլինթոնը ուշանում է Ղաթարի էմիրի հետ հանդիպումից։ Ղաթարում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Ղաթարի էմիրի հետ հանդիպումը աւելի կարեւոր է, ինչին հակադարձել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Ֆուադ Թանլայը՝ ասելով. «Դուք չպէտք է որոշէք մեր հանդիպման կարեւորութիւնը, դուք վիրաւորում էք մեր երկիրը»։ Այնուհետ բարձրաստիճան դիւանագէտները ձեռնամարտի են բռնւել, որոնց մի կերպ են բաժանել։ ԱՄՆ-ի բարկացած դեսպանը հեռացել է՝ դուռը շրխկացնելով։
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Քլինթոն-Էրդողանը հանդիպմանը քննարկւել նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապւած ստորագրւած արձանագրութիւնների հետ: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կատարել է իր վրայ դրւած պարտականութիւնները, սակայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը դժւարացրել է գործընթացը:
Բացի այդ Թուրքիայի վարչապետը պնդել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը տեսնում է Կովկասում խաղաղութեան հաստատման մէջ եւ այդ համատեքստում անհրաժեշտ է համարել, որ Մինսկի խումբը աւելի ակտիւ դեր ստանձնի:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ նշել է, որ չնայած դժւարութիւններին՝ սկսւած Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը օգտակար է։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: