Նախագահականի դիմաց
բողոքի ցոյց են արել աւիավթարի զոհերի
բողոքի ցոյց են արել աւիավթարի զոհերի
հարազատները
13:30 • 04.02.10
Այսօր առաւօտեան Հայաստանի նախագահական նստավայրի հերթական բողոքի ցոյցն էին անցկացնում 2001թ. մայիսի 17-ին «Հայկական աւիաուղիներին» պատկանող «Եակ-40» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհւած անձնակազմի հարազատները։
Նրանց խօսքով` վթարից յետոյ նրանց երեխաների համար պետական նպաստ էր նշանակւել, որը սակայն նրանք նորմալ ստացել են ընդամենը 2-3 տարի։ Դրանից յետոյ մահացածների հարազատները նպաստ ստացել են ոչ պարբերաբար և միայն նմանատիպ բողոքի ակցիաներից յետոյ, իսկ 2008թ. փետրւարից նպաստի յատկացումն ընդհանրապէս դադարեցւել է։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ տարիներ շարունակ տարբեր գերատեսչութիւնների են դիմում, դիմումներ են յղում անգամ երկրի նախագահին, սակայն ապարդիւն։
Իրենց հետագայ անելիքների մասին ցուցարարները յայտնեցին, որ եթէ այսպէս շարունակւի, և դիմումներն արդիւնք չունենան, իրենք հնարաւոր է՝ դիմեն միջազգային կառոյցներին։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment