ԸՍՏ ԷՐԴՈՂԱՆԻ` ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԱՄԷՆ ԻՆՉ ՀԷՆՑ ՍԿԶԲԻՑ ՃԻՇՏ ՉԻ ԸՆԹԱՑԵԼ
Երեւան (Երկիր) - Հաւանօրէն, Հայ-թրքական բանակցութիւններում ամէն ինչ հէնց սկզբից ճիշտ չի ընթացել. «Եւրանիւզին» տւած հարցազրոյցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նրա խօսքերով` Թուրքիան կատարել է իր բոլոր պարտաւորութիւնները, իսկ Հայաստանը մէկ անգամ եւս իր համար պէտք է որոշի, թէ որն է բանակցութիւնների թեման։
«Երկու կողմն էլ «ճանապարհային քարտէզ» ունեն։ Գործընթացը պէտք է շարունակւի, եւ մենք միշտ պատրաստ ենք դրան: Մենք անկեղծ ենք եւ կը գործենք այնպէս, ինչպէս գործել ենք մինչ այժմ»,- յայտարարել է Էրդողանը։
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի խօսքերը` ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութեան պետի պաշտօնակատար Տիգրան Բալայեանը ասել է. «Հայաստանը կատարում է Հայ-թրքական արձանագրութիւններից բխող իր բոլոր պարտաւորութիւնները»:

0 Պատգամ:
Post a Comment