Էմմիի և Միհրանի երկրպագուները բողոքում են
(թարմացւած)

17:21 • 15.02.10
Այսօր ժամը 5–ին Ազատութեան հրապարակի մօտ տեղի է ունեցել «Եւրատեսիլ–2010»–ի հայաստանեան մրցոյթի մասնակիցներ Էմմիի և Միհրանի մի քանի տասնեակ երկրպագուների բողոքի ակցիան։
Երկրպագուները բողոքում են, որ Էմմիի և Միհրանի օգտին ուղարկած sms-ները տեղ չեն հասել։
Tert.am-ի հետ զրոյցում էմիի մայրը՝ Նադեժդա Սարգսեանը, նշեց, որ իրենք մտադիր են հեռախօսային բոլոր օպերատորներից պահանջել sms քւէարկութիւնների վերծանութիւնը։ Չի բացառւում, որ Էմմին ու Միհրանը դիմեն դատարան՝ բողոքարկելով մրցոյթի արդիւնքները:
«Չեմ հաւատում, որ ճանաչւած ու սիրւած երգչուհին կարող է ստանալ ընդամէնը 1400 ձայն, իսկ մէկը, որին քչերն են ճանաչում, և նոր է եկել Հայաստան, աւելի քան 6000 ձայն»,– ասաց Նադեժդա Սարգսեանը։ Նրա խօսքով՝ օպերատորները հաշւարկել են Էմմիի օգտին քւէարկած sms-ները միայն առաջին երեսուն վայրկեանի ընթացքում, իսկ դրանից յետոյ արգելափակել են դրանք։
Նա նաև տեղեկացրեց, որ ժիւրիի քւէարկութեան արդիւնքում առաջին տեղում է Էմմի–Միհրան զոյգը։
Յիշեցնենք, որ յաղթողը որոշւել է ժիւրիի քւէարկութեամբ և sms քւէարկութիւնների արդիւնքում՝ 50–50 յարաբերակցութեամբ։


Tert.am

0 Պատգամ: