Սբ. Գէորգի վերականգնման մասին պայմանաւորւածութիւնը վրացական սին խոստումներ են
17:02 • 15.02.10
Վրաստանում գտնւող հայկական Սբ. Գէորգ եկեղեցու աւերածութիւնների մասին առաջինը ամիսներ առաջ յայտնեցին վրացական լրատւամիջոցները:
Այդ հարցը մեծ աղմուկ բարձրացրեց Հայ հասարակութեան շրջանում: Եկեղեցու վերականգնման հարցը քննարկւել է բարձր մակարդակով, և, ըստ տեղեկութիւնների, երկու կողմերը պայմանաւորւել են, որ վերականգնողական աշխատանքները կսկսւեն ընթացիկ տարւայ գարնանը: Սակայն այս բնագաւառի փորձագէտ, Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող կազմակերպութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը չի հաւատում այդ խոստումներին:
«Կարծում եմ, որ դրանք սուտ խոստումներ են»,- նշեց նա: Որպէս ապացոյց` Կարապետեանը յիշեցրեց, որ վրացական կողմը համանման խոստումներ տւել է նաև Կարմիր Աւետարան եկեղեցու աւերման ժամանակ, որը գտնւում է Թբիլիսիի Հաւլաբար հայկական թաղամասում:
Կարապետեանը նշեց, որ եկեղեցու աւերման դէպքում գրեթէ անհնար է վերականգնել աղիւսէ կառոյցը, բացի այդ` դա կապւած կլինի հսկայական ծախսերի հետ:
«Ես ուրախ և զարմացած կը լինեմ, եթէ գոնէ վերականգնւի այն, ինչ մնացել է եկեղեցուց»,- նշեց Կարապետեանը: Նա նաև կարծիք յայտնեց, որ վրաց իշխանութիւնների ծրագրւած յարատև անտարբերութիւնն էլ հէնց յանգեցրել է եկեղեցու աւերմանը։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment