Ադրբեջանը սպառել է վստահութեան պաշարը
.- Սերժ Սարգսեան
18:22 • 10.02.10
դրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնութիւնների գոյատևման հանդէպ վստահութեան պաշարը։
Այս մասին Բրիտանիայի միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում իր ելոյթում յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը` յաւելելով, որ այդ երկիրն ի վիճակի չի եղել և այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարութեանը նոյնիսկ ներքին անվտանգութեան երաշխիքներ տալու։ Նա միևնոյն ժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղը երբէք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։«Մէկ այլ հայկական ինքնավարութիւն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղաւ. մէկ հայ էլ չմնաց։ Արդեօ՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել։ Կասէք այն ժամանակւայ Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ։ Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարւայ ընթացքում նոյն Նախիջևանում աւելի շատ հայկական-քրիստոնէական կոթողներ են ոչնչնացւել, քան նախորդ 70 տարիների ընթացքում։ Իսկ մշակութային ժառանգութիւնը պաշտպանող միջազգային կազմակերպութիւններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել և աւերւած հայկական կոթողները, կատարւած վանդալիզմի հետևանքները տեսնել արգելեց»,- ասել է նախագահը։
ՀՀ նախագահը յորդորել է երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակաւ արտայայտւելիս` հաշւի առնել բոլոր հարթութիւնները, հաշւի առնել հնարաւոր հետևանքներն ու կողմերի ընկալումները և միշտ յենւել խնդրի մանրամասներին քաջածանօթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացւած կառոյցների` այս դէպքում ԵԱՀԿ մօտեցումների վրայ։
«Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականութեան ջատագովներ։ Իսկ ու՞ր էիք, երբ Սովետական միութեան փլուզման ժամանակ սահմաններ էին փոխւում, ու՞ր էիք, երբ Հարաւսլավիան էր տարբաժանւում։ Ինչու՞ էք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող։ Ինչու՞ եք կարծում, որ մեծ կայսրութիւնները կարող են տարբաժանւել, իսկ փոքրերը պէտք է մնան։ Որն է՞ հիմքը. անկայունութիւ՞ն։ Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունութեան ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են»,- ասել է ՀՀ նախագահը։
«Հարաւային Կովկաս. արժէքներ և անվտանգութիւն» թեմայով իր ելոյթում Սերժ Սարգսեանը նշել է, որ Հարաւային Կովկասում շարունակւում է սպառազինութիւնների մրցավազքը, շարունակւում է լայն թափով, և դա խիստ վտանգաւոր է բոլորի համար։ «Սովորական սպառազինութիւնների համար գոյութիւն ունեցող բոլոր թոյլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որևէ լուրջ գնահատականի ըստ էութեան չի արժանանում։ Իսկ այն զէնքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթէ նոյնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնոյն է` ինչ-որ տեղ կրակելու է։
Հարցն այն է, թէ որտեղ և երբ։ Երբ առաջատար պետութիւնները մեծ գումարներ են ծախսում նաւթ գնելու համար, չեմ կարծում, թէ այդ երկրների համար պէտք է միևնոյնը լինի, թէ ինչի վրայ են ծախսւում իրենց գումարները։ Փաստն այն է, որ հէնց այդ գումարները կարող են այնուհետև դառնալ շատ աւելի մեծ վտանգների աղբիւր, ինչի օրինակներ մենք տեսել ենք»,- յայտարարել է նա։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment