Սերժ Սարգսեան.–
Ղարաբաղցիները միշտ պատրաստ են լինելու պաշտպանել գոյութեան իրենց իրաւունքը.
18:37 • 10.02.10
Հայաստանն ու Ղարաբաղը երբէք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի,- այս մասին յայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը` ելոյթ ունենալով Բրիտանիայի միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում։
«Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագոյն պատճառներ. մեր սերունդը ստիպւած է եղել ուղիղ նայելու մահւան աչքերին, տեսել ու կորցրել է աելին, քան կարելի է ենթադրել։ Բայց մենք գիտակցում ենք, որ պէտք է պատրաստ լինենք պատերազմի այն դէպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա։ Եւ մենք չենք կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրայ, երբ անգամ երկրի նախագահի ամանօրեայ ուղերձն իր ժողովրդին գրեթէ ոչնչով չի տարբերւում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից։
Պատերազմի հռետորութիւնը Կովկասում սաստկանում է։ Հայաստանը հոխորտանքներին գերազանցապէս չի պատասխանում։ Ինչպէս Ջոն Քեննեդին է նշել. «Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպէսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք»։ Բայց դրանով հարցը չի լուծւում։ Հոխորտանքը նոյնպես բռնութիւն է, իսկ բռնութիւնը բռնութիւն է ծնում»,- ասել է Հայաստանի նախագահը։
Ըստ Սերժ Սարգսեանի` զաւեշտն այնտեղ է հասել, որ հարիւրաոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչութիւնը ամենուր և անընդհատ փորձում է ագրէսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպւած են եղել զէնք վերցնել բառացիօրէն չբնաջնջւելու համար։ «Նման գործելաոճը յիշեցնում է ֆրանսիական ասացւածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հէնց յարձակւում ես` սկսում է պաշտպանւել»։
Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյութեան իր իրաւունքը, պաշտպանել իր արժէքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը»,- յայտարարել է նախագահ Սարգսեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment