Վաղը երեկոյեան նշում ենք Տեառնընդառաջը
15:36 • 12.02.10
Հայ Առաքելական Եկեղեցին ամէն տարի փետրւարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան օրւանից 40 օր յետոյ, նշում է քառասուն օրական մանուկ Յիսուսին տաճարին ընծայաբերելու տօնը՝ Տեառնընդառաջը։
Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։Ամէնայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինութեամբ Տեառնընդառաջը հռչակւել է նորապսակների օրհնութեան օր։
Տեառնընդառաջի տօնակատարութիւնները սկսւում են փետրւարի 13-ի երեկոյեան: Եկեղեցական օրացոյցով նոր օրը սկսւում է երեկոյեան ժամերգութիւնից յետոյ: Տւեալ դէպքում փետրւարի 14-ը սկսւում է փետրւարի 13-ի երեկոյից։ Երեկոյեան ժամերգութեան ընթացքում կատարւում է արտերի և այգիների օրհնութիւն, որը խորհրդանշում է ձմռան աւարտի մօտենալը և գարնանամուտը։ Ժամերգութեան աւարտին հաւատացեալները եկեղեցում վառւող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լոյսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։
Ժողովրդական սովորոյթի համաձայն` օրհնւած մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարոյկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարոյկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծւածային սիրոյ հուրը:
Փետրւարի 14-ին` Տեառնընդառաջի տօնական Ս. Պատարագից յետոյ, բոլոր եկեղեցիներում կատարւում է նորապսակների օրհնութեան կարգ` զօրացնելու նրանց սիրոյ և հաւատարմութեան դաշինքը։ Սովորութեան համաձայն` Տեառնընդառաջի տօնին նւէրներով այցելում են նորապսակներին։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment