Բաքուն արձագանքել է ՀՀ նախագահի ելոյթին


15:23 • 12.02.10

«Ադրբեջանը չի կարող թոյլ տալ, որ բանակցութիւնները շարունակւեն հետագայ 15-20 տարիներին։ Բացի Հայաստանից աշխարհում որևէ մէկին արդէն չի բաւարարում ներկայ ստատուս քվոն»:
Այսպիսի յայտարարութեամբ է հանդէս եկել Ադրբեջանի արտգործնախարարութեան մամուլի քարտուղար Գոշգար Զէյնալովը՝ արձագանքելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի լոնդոնեան ելոյթին:
Ըստ ադրբեջանական արտգործնախարարութեան` հարցը պէտք է լուծւի յստակ ժամկէտում, «այլապէս իրադարձութիւնները կարող են անկանխատեսելի զարգացում ունենալ, որի համար պատասխանատու կը լինի Հայաստանը»։ Այս մասին յայտնում է news.az-ը:

Tert.am

0 Պատգամ: