Թուրքիայում յարձակւել են Ամերիկեան հիւպատոսութեան վրայ
11:16 / 04.02.2010
Թուրքիայի Ադանա քաղաքում փետրւարի 2-ի գիշերը զինւած յարձակում է տեղի ունեցել ամերիկեան հիւպատոսութեան վրայ:
Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ` յարձակւողները աւտոմեքենայից կրակահերթ են բացել Ադանայի ԱՄՆ հիւպատոսութեան ուղղութեամբ: Դէպքի վայրից յանցագործները դիմել են փախուստի, սակայն Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչութեան աշխատակիցներին յաջողւել է ձերբակալել 6 կասկածեալներին եւ նրանց կողմից օգտագործած զէնքերը: Պարզւել է, որ ձերբակալւածները ահաբեկչական «Ալ-Ղաիդա» խմբաւորման անդամներ են:
Նշենք, որ վերջին ամսւայ ընթացքում Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացւած համաժամանակեայ գործողութիւնների ընթացքում ձերբակալւել են «Ալ-Ղաիդա»-ի անդամակցութեան մէջ կասկածւող մի քանի տասնեակ անձինք, որոնց մօտից յայտնաբերւել են քարտէզներ` նշագրւած հաւանական թիրախներով: Թուրքիայի ոստիկանութեան ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան աշխատակիցներին յաջողւել է ձերբակալել նաեւ Թուրքիայում «Ալ-Ղաիդա»-ի պատասխանատուին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment