ԵԼՈՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՍԿՒԱՅՈՒՄ

Յունւարի 24-30-ը Մոսկւայի պատրիարքարանի` ՌԴ Զինւած ուժերի և արդարադատութեան նախարարութեան հետ յարաբերութիւնների բաժինը կազմակերպել էր ՙԵկեղեցու և պետութեան յարաբերութիւնները արդարադատութեան և կրթութեան ոլորտներում՚ խորագրով հանդիպումներ:
Ժողովների նպատակն էր հնարաւոր ուղիների որոնումը` առաւել արդիւնաւորելու համար երկու կառոյցների միջև յարաբերութիւնները յիշեալ ոլորտներում և դրանով նպաստելու հասարակութեան մէջ քրիստոնէական սիրոյ և հանդուրժողականութեան բարձրացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ժողովին մասնակցել է Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղայ Համբարձումեանը և հանդէս եկել ՙԱրդարադատութեան ոլորտում Եկեղեցու և պետութեան յարաբերութիւնները Հայաստանում՚ վերնագրով զեկոյցով:

«Ա+1»

0 Պատգամ: