ԵՐԵՔ ԴԻԱԿ
Փետրւարի 2-ին, ժամը 17.05-ին Փրկարար ծառայութիւնը ահազանգ է ստացել, որ Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոց 45/11 հասցէի բնակիչը չի արձագանքում հեռախօսի ու դռան զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը:
Դէպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ յայտնաբերւել է 1920 թ. ծնւած Մանեա Ղամբարեանի դին:
Նոյն օրը, ժամը 18.00-ի սահմաններում ահազանգ է ստացւել, որ Երեւանի Թամանեան 3/6 հասցէի բնակիչը չի արձագանքում հեռախօսի եւ դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացւել է բնակարանի դուռը, որտեղ յայտնաբերւել է 1954 թ. ծնւած Օ. Գրիգորեանի դին: Դէպքի մասին տեղեակ են պահւել իրաւապահ մարմինները: Նոյն օրը, ժամը 18.07-ին Երեւան քաղաքի ոստիկանութիւնից տեղեկութիւն է ստացւել, որ Ե. Քոչարի 1/56 հասցէում ենթադրւում է դիակի առկայութիւն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը:
Դէպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ յայտնաբերւել է 1929 թ. ծնւած Նադեժդա Ղուկասովայի դին: Այրւել է խոտ Նոյն օրը, ժամը 15.27-ին ահազանգ է ստացւել, որ հրդեհ է բռնկւել Արմաւիրի մարզի Հայկաշէն գիւղում: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշւարկ: Հրդեհը մեկուսացւել է ժամը 15.53-ին, մարւել` 17.27-ին:
Այրւել է Բ. Յովհաննիսեանին պատկանող 700 հակ խոտը:
«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment